ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Հեղեղումներից տուժած բնակավայրերին ցուցաբերվող կամավորական-վերականգնողական աշխատանքների շրջանակում Շիրակի մարզից մեկնած աշխատանքային խմբի կամավորները միացել են Ախթալայի կայարանի տարածքում և մերձակա տներում կատարվող մաքրման աշխատանքներին: Շիրակի մարզից տարված տեխնիկայով կատարվել են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, մարզպետը պատրաստակամություն է հայտնել լիազորությունների շրջանակում աջակցել աղետից տուժած բնակավայրերին:
Ախթալայում ընթանում են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներ: Կամուրջը կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է մարդատար մեքենաների համար: Կամուրջը կապահովի կապը 6 բնակավայրի հետ:
--00—ՅՄ