ՀՀ իշխանության մեջ թուրքական ազդեցության գործակալներ կան, նրանք առաջ են մղում Անկարայի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

ՀՀ իշխանության մեջ կան թուրքական ազդեցության գործակալներ, նրանք առաջ են մղում Անկարայի թեզերն ու օրակարգը։ Այս մասին «Регион и мы» հաղորդաշարի ընթացքում ասել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Ազդեցության գործակալները գտնվում են Թուրքիայի ճնշման տակ և իրենց գաղափարներն են քարոզում հանրությանը: Հայաստանի իշխանությունները բացարձակապես թուրքական թեզեր են քարոզում», - նշել է թյուրքագետը։

Գեղամյանի կարծիքով, Թուրքիան ձգտում է գերտերություն դառնալ, և դրա համար անհրաժեշտ է վերահսկողություն հաստատել Հարավային Կովկասի նկատմամբ, իսկ այդ նախագծի իրականացման ճանապարհին գլխավոր խնդիրը Հայաստանն է։

Մանրամասները` տեսանյութում։

--00—ՅՄ