Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխությունը կհանգեցնի Հայաստանի կործանմանը և ապամոնտաժմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխությունը կհանգեցնի Հայաստանի կործանման և ապամոնտաժման։ «Регион и мы» հաղորդաշարի ընթացքում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

«Եթե ՀՀ իշխանությունը Սահմանադրությունը փոխեց ադրբեջանաթուրքական պահանջով, ապա Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը սահուն կերպով կվերածվի «Արևմտյան Ադրբեջանի սահմանադրության»։ Սա է Բաքվի և Անկարայի գլխավոր նպատակը»,  - հարցազրույցի ընթացքում նշել է Աբովյանը։

Եթե ​​Արցախի խնդիրը և Հայոց ցեղասպանության հիմնահարցը հանվի երկրի հիմնական օրենքից, կնշանակի հայությանը զրկել այն հիմնական հենասյուներից, որոնք անդեմ բնակչությանը վերածում են ազգի, կարծում է Արման Աբովյանը։

Մանրամասները` տեսանյութում։

--00—ՅՄ