ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News
Այսօր՝ հունիսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կուտակված անասնակեր է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ