Ֆրանսիայում անհայտ անձինք դիվերսիա են կազմակերպել հեռահաղորդակցության ցանցերի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Screenshot_14

Ամբողջ Ֆրանսիայում զանգվածային դիվերսիաներ են իրականացվել Bouygues, SFR և Free հեռահաղորդակցության օպերատորների ցանցային սարքավորումների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Parisien-ը։

Ըստ պարբերականի տվյալների՝ հուլիսի լույս 29-ի գիշերը կտրվել են այդ օպերատորների մալուխները Էրոյի, Բուշ դյու Ռոնի, Ուազի, Մյոզի, Դրոմի և Օդի դեպարտամենտներում: Նախնական տվյալներով՝ գրանցվել է 28 միջադեպ, որոնցից շատերը վնասել են կապի ֆիքսված գծերը։ Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը։

Նշվում է, որ դիվերսիան չի ազդել Օլիմպիական խաղերի անցկացման վրա։ Թերթը հիշեցնում է, որ նախօրյակին Թուլուզի մերձակայքում հրկիզել են հեռախոսային կապի վերահեռարձակման  ալեհավաքը։ Հանցագործության վայրում անհայտ անձինք թողել են «Ոչ Օլիմպիական խաղերին» մակագրությունը, ինչի կապակցությամբ զանգվածային լրատվամիջոցները ենթադրություն են հայտնել, թե այդ դիվերսիան կարող էին իրականացրել Օլիմպիական խաղերի անցկացման հակառակորդները՝ ծայրահեղ ձախ ակտիվիստներից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ