ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Նիկոլ Փաշինյանի անամոթության չափը անտակ հոր է, խոսում է, որ հունվարի մեկից 10604 քաղաքացի հայտարարագրվել է, բայց 845 հազար քաղաքացի հայտարարագիր չի ներկայացրել։ Հայտարարագրվածների մի մասը պետական աշխատողներ են, կամ իշխանության հետ փոխկապակցված բիզնեսի փոքր խումբ, սեփականատերեր, որոնք 2024-ին լրացրել էին 2023-ի ծախսերը։ Այս ամենը հետապնդում է մի նպատակ՝ հարկ հավաքագրեն, որ իրենց անարդյունավետ ծախսերը սպասարկեն, որոնք ուղղված են հաջորդ ընտությունների փիառ ակցիաներին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Փաշինյանին փող ու շատ փող է պետք, իր ներկայացրած հատիկ առ հատիկ ծրագիրը չաշխատող ակցիա է, այդ կերպ նա փորձում է բարձրացնել իր վարկանիշը։ Դուշ ակցիաներով սկսեց, շուտով որոշ պաշտոնյաներ են ձերբակալվելու, որպեսզի զարգացնի այն թեզը, որ մենակ է մնացել, ոչ մեկ չի աշխատում»,-ընդգծեց Սարգսյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները` տեսանյութում։
--00—ՅՄ