Սամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ պաշտպանական կողմը կբողոքարկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Screenshot_2

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․ «Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է։

««Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ տնային կալանքի ժամկետը դատարանի կողմից երեք ամսով երկարացվեց (նախագահող դատավոր՝ Դավիթ Արղամանյան)։

Դատական ակտի հետ համաձայն չենք, և պատրաստվում ենք այն բողոքարկել»,- գրել է փաստաբանը։

--00—ՅՄ