ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին ժամանել է ՌԴ Կուրչատով քաղաք, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Գրոսին ավելի վաղ շատ լուրջ է համարել Կուրսկի ատոմակայանի վնասման վտանգն Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով։ Նա հայտնել է կայան այցելելու պլանների մասին՝ զրուցելու դրա ղեկավարության հետ և պարզելու՝ արդյոք ատոմակայանը ենթարկվել է հարձակման: ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ռազմական ակտիվությունն ատոմակայանի մերձակայքում լուրջ վտանգ է միջուկային և ֆիզիկական անվտանգության համար։
ՏԱՍՍ-ը նշում է, որ ուղևորությունը Կուրսկի ԱԷԿ ժամանակին հասանելիություն կապահովի իրավիճակի անկախ գնահատման համար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ