ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի աշակերտներին շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ հավելելով, որ կրթահամալիրը երբեք այսքան շատ աշակերտ չի ընդունել։
«Շնորհավորում ենք աշակերտներին և նրանց ուսուցիչներին դասերի վերսկսման առիթով և շնորհակալություն հայտնում ծնողներին մեր հաստատության հանդեպ ցուցաբերած վստահության համար», - գրել է դեսպանը Դըկոտինյին։
--00—ՅՄ