ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
«Լոկոմոտիվի» նորեկ, հարձակվող Էդգար Սևիկյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք մինչ «Ֆերենցվարոշից» վարձակալությամբ Մոսկվայի ակումբ տեղափոխվելը նա շփվել է երկաթուղայինների պաշտպան և Հայաստանի հավաքականի իր թիմակից Նաիր Տիկնիզյանի հետ:
«Ուղղակի տեղեկություն ստանալու նպատակով՝ ոչ։ Մենք հավաքականում հանդիպում և ամեն ինչի մասին խոսում ենք։ Երբ սկսվեցին առաջին խոսակցությունները «Լոկոմոտիվի» մասին, նա հարցնում էր և հետաքրքրվում, թե որքանով է դա ճիշտ։ Ամեն դեպքում, ինչ-որ բան իմանում էի», — ասել է Սևիկյանը «Լոկոմոտիվի» YouTube-ալիքում հրապարակված տեսանյութում:
Սևիկյանին ներկայացնելուց հետո «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունը կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի հայտնի լուսանկարը
2023/2024 մրցաշրջանի առաջին կեսը եզրային հարձակվողը անցկացրել է «Պարի ՆՆ» ակումբում։ 2024 թվականի հունվարին Սևիկյանը տեղափոխվել է «Ֆերենցվարոշ»։
Բուդապեշտի ակումբի կազմում նա մասնակցել է 17 հանդիպման բոլոր մրցաշարերում, որտեղ խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը հունգարական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt ինտերնետային պորտալը Սևիկյանի շուկայական արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լոկոմոտիվը» 7 խաղից հետո 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
--00—ՅՄ