Եթե սահմանազատման հետ կապված լինի խնդիր, ՍԴ-ն կասի իր խոսքը, մի կասկածեք. ՍԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Մի քանի րոպեից կսկսվի դատաքննությունը, իսկ հետո կգնանք խորհրդակցությունների սենյակ և որոշ ժամանակ անց որոշումը կհրապարակվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը կքննի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը։

«Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք` խնդիրը կարձանագրվի, եթե խնդիր չտեսանք, էլի մի կասկածեք` կասենք, որ խնդիր չկար այդ փաստաթղթում», - ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ