ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չգիտի «կվադրոբերների» մասին։
Պեսկովը «կվադրոբերների» շարժումն անհեթեթություն է անվանել և նշել, որ դրա ժողովրդականությունը չափազանցնելու կարիք չկա:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից ավելի վաղ հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանում կան «կվադրոբերներ»։
Հարցին, թե արդյոք պետք է դրանք ինչ-որ կերպ արգելել, Լավրովը պատասխանել էր. «ՌԴ-ում օրենսդիրներն աշխատում են այդ ուղղությամբ, ես լիովին վստահում եմ նրանց»:
Կվադրոբերները անչափահասների շրջանում տարածվող նոր սուբմշակույթ է, որի հետևորդները նմանակում են կենդանիներին։
--00—ՍՊ