ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի իր գործընկեր Արարատ Միրզոյանին Մոսկվայում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովում անձնական զրույցի ժամանակ հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանում կան «կվադրոբերներ»։
«Կվադրոբերները» պատանեկան ենթամշակույթ է, որի կրողները հայտարարում են, թե իրենք կենդանիներ են՝ հիմնականում կատուներ և շներ։
«Դուք ունե՞ք կվադրոբերներ։ Երեխաները շների պես են հագնվում։ Սա հիմա գլխավոր նորություններից է, ման են գալիս ինչպես կենդանիները», - ծիծաղելով հարցրել է Լավրովը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Միրզոյանն էլ պատասխանել է, որ Հայաստանում կան «կվադրոբերներ», անվանելով դա նորություն։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն էլ իր կողմից պատմել է, որ Եվրոպայում «կվադրոբերներն» իրենց առանձին «սեռ» են անվանում։
--00—ՅՄ