Նիկոլին 2020-ի հոկտեմբերի սկզբին առաջարկել են տալ Ջաբրայիլն ու ևս երկու շրջան ու կասեցնել պատերազմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

2020 թ-ի հոկտեմբերի 4-ին կամ 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկություն է ստացել հանձնել Ադրբեջանին Ջաբրայիլն ու ևս երկու շրջան՝ Արաքսի հովիտը, որից հետո պատերազմը կկանգնի։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանին» տված հարցազրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ 

«Ամեն դեպքում, այս մասին շատ պաշտոնական ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հիշե'ք, որ մինչև այդ ժամանակը՝ առաջին տաս օրը, մենք կորուստ ունեինք Ջաբրայիլի մի փոքր հատվածում և հյուսիսում՝ Թալիշում ու Մատաղիսում, այսինքն, բանակը դիմադրել է», - ասել է նա։ 

Ամբողջական հաղորդումը՝ 22:15, 24TV-ի եթերում։

--00—ՅՄ