Երեւանի եւ Բաքվի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն կանոնակարգի վավերացումից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

15

Երեւանի եւ Բաքվի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն կանոնակարգի վավերացումից հետո։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին՝ թե երբ է նախատեսվում հանձնաժողովների հաջորդ հանդիպումը։

«Անկեղծ, չեմ կարող ասել, թե դելիմիտացիայի հաջորդ հատվածը որն է լինելու։ Մեր պայմանավորվածությունն ադրբեջանական կողմի հետ հետևյալն է. երբ որ մենք ավարտենք կանոնակարգերի հաստատման ներպետական ընթացակարգերը ու փոխանակվենք ծանուցումներով, մենք պետք է անցկացնենք հերթական հանդիպումը, որտեղ պետք է քննարկենք և որոշենք հետագա հատվածների հարցը։», - մասնավորապես նշեց Գրիգորյանը։

 

--00—ԱՊ