ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
ԱԺ-ում փակ հանդիպում է ընթանում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հյուրընկավել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։
ՔՊ խմբակցությունը դիտարկում է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը՝ որպես ԲԴԽ անդամ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՔՊ վարչության նիստում որոշում կայացվեց կառավարությանն առաջարկել՝ քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու, ինչը և հաստատվեց գործադրի հերթական նիստի ընթացքում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ