ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նգն.j

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 12-13-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Գեղարքունիքի մարզում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

 Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-17:00-ը, Վարդենիսի համայնքապետարանում,

 դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-15:00-ը, Ճամբարակի համայնքապետարանում։

 --00—ԼՀ