Ողբերգական դեպք՝ Քասախ գյուղում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

photo_2024-12-22_11-21-09

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի շենքերից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։

Տեղում պարզվել է, որ Քասախ գյուղի Վազգեն Սարգսյանի փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 52-ամյա Գարիկ Հ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ