Իսրայելը Հռոմի պապին մեղադրել է Գազայի հարցում երկակի ստանդարտների մեջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Roma--1680855332

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին, ով նախկինում դատապարտել էր Իսրայելի օդային հարվածները Գազայի հատվածին, երկակի ստանդարտների և հրեա ժողովրդին առանձնացնելու մեջ։

Շաբաթ օրը Հռոմի պապը, մեկնաբանելով Գազայի հատվածի վրա Իսրայելի օդային հարվածները, դրանք անվանել է «դաժանություն, ոչ թե պատերազմ», հայտնում է AFP-ն։

«Ի պատասխան Հռոմի պապի հայտարարության. դաժանությունն այն է, երբ ահաբեկիչները թաքնվում են երեխաների հետևում, ովքեր փորձում են սպանել իսրայելցի երեխաներին, դաժանությունն այն է, երբ ահաբեկիչները 100 պատանդ են պահում 442 օր շարունակ»,- ասված է Իսրայելի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ