Թուրքիայի փոխդեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ, բողոքի նոտա են հղել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Screenshot_11

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը արտգործնախարարություն է կանչել Թուրքիայի փոխդեսպանին։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն են տարածել իսրայելական լրատվամիջոցները։

Նշվում է, որ փոխդեսպանին բողոքի նոտա են հղել այն բանի համար, որ Թել Ավիվում հանրապետական ​​դեսպանատան շենքի վրա թուրքական դրոշն իջեցվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ։

Թուրքիայի ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

--00—ՅՄ