Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է Մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 25, 24News

1

Ամիօ բանկն առաջարկում է չընտրել խնայողություն կատարելու և ճանապարհորդելու միջև։

Մինչև 06․01․2025թ․ ներառյալ Ամիօ բանկում ավանդ ձևակերպելիս ավանդատուները ստանում են հնարավորություն մասնակցելու մրցույթի, որի մրցանակը ուղևորություններ են դեպի Աբու Դաբի։

Մրցույթի շրջանակում ավանդի պայմաններն են՝

 

●         ՀՀ դրամով` տարեկան մինչև 10.35% եկամտաբերությամբ,

●         ԱՄՆ դոլարով՝ տարեկան մինչև 4.35% եկամտաբերությամբ։

 

Մասնակիցը կկուտակի միավորներ՝ ձևակերպելով ավանդ և օգտվելով Ամիօ բանկի այլ ծառայություններից: Առավելագույն միավորներ կուտակած մասնակիցները կստանան շքեղ մրցանակը։

Ակցիայի ընթացքում Ամիօ բանկի «Շահավետ» ավանդատեսակը կունենա անսահմանափակ* համալրման հնարավորություն:

*Բացառությամբ ավանդի գործողության վերջին 2 ամիսների և մինչև տվյալ ավանդատեսակի համար սահմանված գումարային առավելագույն շեմը:

Համալրման հնարավորությունը գործում է մինչև 550 օր ժամկետով ներդրվող ավանդների համար:

Մրցույթի մանրամասները՝ Անցկացրու´ weekend Աբու Դաբիում

 

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

--00—ԱՊ