4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

750x550

Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ C360 Mastercard Standard, C360 Mastercard Gold, C360 Mastercard World Elite, Woman’s Card, Mastercard Standard, Mastercard Gold, Mastercard World Elite քարտապանների համար:

Արշավի շրջանակում 23.12․2024-28․02․2025թթ․ ներառյալ կատարելով հանրագումարային 50,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ գործարքներ նշված քարտատեսակներով՝ Կոնվերս Բանկի քարտապանները կստանան գործարքների գնի մինչև 15 տոկոսի չափով քեշբեք, ինչպես նաև 4 Էլեկտրական մեքենաներից մեկը պատահականության սկզբունքով հաղթելու հնարավորություն:

Ըստ որում, ՀՀ վաճառակետերում և արտասահմանյան վաճառակետերում կատարված անկանխիկ գնումները հաշվի են առնվելու առանձին: 

Մրցույթի հաղթողները կորոշվեն պատահականության սկզբունքով՝ Բանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ: 

Արշավի մանրամասներն՝ այստեղ, 010 511-211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

--00—ՅՄ