ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Մեդվեդեւն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է:
«Մեդվեդեւն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է:
Ինչ է սրանով ակնարկել։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը (իրականում' Թուրքիան) երբ ներուժի Հայաստան, Արեւմուտքն, ինչպես Ուկրաինայի դեպքում (եթե Վրաստանը թույլ տա, ինչը կասկածելի է), ընդամենը զենք է առաջարկելու եւ որեւէ այլ քայլ չի անելու, այդ ժամանակ մորուքը խուզած Փաշինյանը հիշելու է ՀԱՊԿ-ի մասին' ընկնելու է դռնեդուռ, եթե հասցնի։
Ինչ է ասում Օվերչուկը' եթե սկսվի ԵՄ անդամակցության գործընթացը, գազը կթանկանա մի քանի անգամ, օրեկան մի քանի ժամ լույս ու ջուր կունենանք, տնտեսությունը կկանգնի։
Ինչ կարող ենք մենք ասել. խոստացված հանրաքվեն կարող ենք դարձնել Խելապակասի ու ՔՊ-ի իմպիչմենթի հանրաքվե, վերջապես ուղիղ ժողովրդավարության գործիքը կաշխատի»։
--00—ՍՊ