ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Այն արհավիրքը, որը հրդեհների ձևով դրսևորվում է ԱՄՆ-ում, մարդկային մեծ ողբերգություն է:
Սա ծանր փորձություն է ոչ միայն Միացյալ նահանգներում ապրող հայերի համար, այլ առհասարակ մի երկրի, որտեղ հայերը մշտապես կոնֆորտ ապրելու և մշակութային, հասարակական, քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու հնարավորություն ունեն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այս աղետը ոչ միայն մարդկային զոհերի է հանգեցրել, այլ հազարավոր մարդկանց ստեղծածը մի քանի օրում մոխիրի է վերածել:
Չեմ կասկածում, որ ԱՄՆ-ի նման երկիրը դուրս կգա այս աղետալի իրավիճակից, սակայն կան բաներ, որոնք պարզապես անվերականգնելի են:
Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց:
Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին:», - նշել է Աբրահամյանը։
--00—ԱՊ