Նոր հուշակոթողի կառուցումը Արցախում նահատակված հերոսների անմահությունը խորհրդանշող վայր է դառնալու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

461180752_8433238186741625_6200882262640144760_n

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այսօր բազմաթիվ արցախցիներ ոչ միայն իրենց հայրենի հողից և օջախից են զրկվել, այլ նաև գերեզմաններից, իրենց ընտանիքի անդամների, հարազատների շիրիմին այցի գնալու հնարավորությունից:

Այն նվիրյալները, ովքեր հայրենիքի ազատագրման և պաշտպանության համար զոհվել են, նրանց սրբություն դարձած գերեզմանները մնացել են օկուպացված Արցախում:

Բռնի տեղահանությունից հետո շատերը կորցրել են մխիթարվելու, հերոս նահատակներին այցելելու հնարավորությունը:

Նոր հուշակոթողի կառուցումը Արցախում նահատակված մեր հերոսների անմահությունը խորհրդանշող վայր է դառնալու, որը մեր ժողովրդի վերքերը չի սպիացնի, սակայն պայքարի և հիշատակման որոշակի խորհուրդ կբերի:

Խոնարհումս կյանքը հանուն հայրենիքի զոհված մեր նվիրյալներին»։

--00—ՅՄ