«Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

df8dec3e835ee0703038c126b981daf3dd83858d

Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ 

Հարկված (մաքուր) աշխատավարձերը.

 «ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ, 

 «Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ, 

 «Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։ 

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 – 15:00 կամ զանգահարել 093 674480 հեռախոսահամարով»։

--00—ՅՄ