Մհեր Սահակյանը մշտապես եղել է մեր Հայրենիքի պաշտպանության առաջնագծում. ՀՅԴ Գերագույն մարմին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

dd
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է հավատավոր դաշնակցական, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ ընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան լուրը։
 
Սկզբունքային և անմնացորդ հայրենասերի իր կերպարով Մհեր Սահակյանը մշտապես եղել է մեր Հայրենիքի պաշտպանության առաջնագծում, Հայաստանի պետականության կայացմանն ուղղված քաղաքական պայքարի կիզակետում։
 
Ցավակցում ենք Սահակյան ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու մտերիմներին անգնահատելի կորստի համար։ Բոլորի հետ կիսում ենք անդառնալի կորստի ցավը։
 
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
13.01.2025թ.

--00—ՍՊ