ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
«Յուրաքանչյուրը, որ դավաճանական գործողություններ է կատարել մեր երկրի դեմ, պետք է պատասխանատվության ենթարկվի» ,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն։
«Մեր երկրում չպետք է լինեն այլ երկրի շահերը սպասարկող քաղաքական կուսակցություններ։ Ցավոք, մենք ունենք որոշ քաղաքական գործիչներ և քաղաքական կուսակցություններ, որոնք դավաճանական գործողություններ են կատարել։ Ես չգիտեմ, թե ում հրամանով է դա արվել, ում շահերին է դա ծառայել, բայց փաստերն ակնհայտ է՝ մենք տարածքներ ենք կորցրել, խաղաղ բնակիչներ, հերոս զինվորներ ենք կորցրել, փախստականներ ենք ընդունել։ Այս ամենը համարժեք պատասխան է պահանջում» - հայտարարել է նա։
--00—ՍՊ