96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

սս

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ գործընկերներ,

տեղեկացնում եմ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն շարունակում է համալրել իր շարժակազմը և այս պահին ունի շուրջ 250 թափուր հաստիք:

Այսօրվա գործակարգավարական խորհրդակցությունից հետո 96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատելու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում:

Հարկված (մաքուր) աշխատավարձը կազմում է 309 500 ՀՀ դրամ, ինչպես նաև տրվում են արտաժամյա աշխատանքի լրավճարներ: Վարորդներին տրամադրվում է բժշկական ապահովագրություն:

Ցանկացողները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ գրասենյակ՝ Թևոսյան 5 հասցեով, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 67 44 80 և 093 14 67 57»։ 


--00—ՍՊ