ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:
Լավ ապրել, նշանակում է կարողանալ դաստիարակել ազգային արժեքներով ու քրիստոնեական բարոյականությամբ ապրող ընտանիք և գիտակից հասարակություն:
Լավ ապրել՝ նշանակում է ունենալ մարդկային արժանապատվություն, հարգանք և պատիվ:
Մնացյալը՝ որկրամոլության, նյութապաշտության ու էգոիզմի դրսևորման տարբեր եղանակներն են»:
--00—ՅՄ