Թրամփը ցանկանում է շուտ հանդիպել Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

photo_2025-01-14_10-40-30

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Newsmax-ին տված հարցազրույցում։

«Ես գիտեմ, որ նա ցանկանում է հանդիպել, և ես պատրաստվում եմ շուտով հանդիպել։ Ես դա ավելի շուտ արած կլինեի, բայց անկեղծ ասած, նախ պետք է հասնել գրասենյակ», - ասել է նա։

Թրամփի խոսքով՝ հանդիպումն ու հակամարտության լուծումն արագացնելու ցանկությունը պայմանավորված է մարտի դաշտում երկու կողմերի ունեցած մեծ զոհերով։ Նա կրկնել է, որ եթե ինքը լիներ իշխանության, ապա այս հակամարտությունը տեղի չէր ունենա։ «Մենք կանենք ամեն բան, որ այս ամենն ավարտվի», - հավելել է Թրամփը։ 

--00—ՅՄ