ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Ամերիկացի հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել բարձրացնել բանտարկյալների վարձատրությունը, որոնք մասնակցում են ԱՄՆ-ում հրդեհների մարմանը: Նա Instagram-ով դիմել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին՝ կոչ անելով բարձրացնել այդ մարդկանց համար ժամավճարը:
«Նրանք վտանգում են իրենց կյանքը և չեն վարձատրվում: Նրանցից ոմանք զոհվել են... ինձ համար նրանք հերոսներ են», - նշել է Քարդաշյանը։
Աստղը ասել է, որ վերջին մեկ շաբաթում ականատես է եղել՝ ինչպես է իր քաղաքն այրվում։
--00—ՍՊ