Թուրքիայի հետախուզության ղեկավարը և ՀԱՄԱՍ-ը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

ա

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Գազայի հատվածում հրադադարի մասին բանակցային գործընթացի վիճակը:

Կողմերը գնահատել են «հրադադարի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում գրանցած առաջընթացը»։ Նաև «որոշվել է շարունակել ջանքերը» այս ուղղությամբ։

--00—ՍՊ