Նոր տրանսֆերի սպասումով․ Բիչախչյանը հեռացել է Պոգոնից և բուժզննում է անցնում նոր ակումբի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

ը.

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հեռացել է լեհական «Պոգոնից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

25-ամյա խաղացողը ակումբի թույլտվությամբ հեռացել է Թուրքիայի Բելեկ քաղաքում անցկացվող ուսումնամարզական հավաքից։ Վահանն այս պահին բուժզննում է անցնում նոր ակումբին միանալու համար, որի անունը դեռևս հայտնի չէ։

25-ամյա կիսապաշտպանը «Պոգոնում» հանդես է գալիս 2022 թվականից։  Այս ընթացքում նա լեհական ակումբի կազմում անցկացրած 112 խաղում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ԼՀ