ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը խոստովանել է, որ Ռուսաստանը «որոշ լրացուցիչ ձեռքբերումներ» է գրանցել ուկրաինական հակամարտության ռազմի դաշտում։
«Դե, ինչպես գիտեք, այն, ինչ մենք տեսնում ենք մարտի դաշտում, այն է, որ Ռուսաստանը, ինչպես գիտեք, որոշակի լրացուցիչ ձեռքբերումներ է ունեցել, մասնավորապես արևելքում»,- ասել է նա ճեպազրույցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն մտադիր է հայտարարել Կիևի ռեժիմին ռազմական օգնության խոշոր փաթեթ տրամադրելու մասին: Պենտագոնում օգնության այդ փաթեթն անվանել են «շատ նշանակալի»։
--00—ՍՊ