ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Բարձրագույն դատական խորհուրդը ժամանակավորապես կասեցրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները, հայտնում է ՀՀ Դատական իշխանության մամուլի ծառայությունը։
«2025 թվականի հունվարի 21-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի հունվարի 20-ին ներկայացված «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Գարուշի Ստեփանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 36/13-25 միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունվարի 21-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Ք-1 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Գարուշի Ստեփանյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,-ասված է որոշման մեջ։
--00—ՍՊ