Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «դատավարությունը» Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

 

dd
ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի, Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը անդրադարձել է Բաքվում տեղի ունեցող ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությանը»․

Բաքվում սկսվել է ցուցադրական դատավարություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների նկատմամբ, որոնք գերեվարվել էին 2023 թվականին։ 

Դա անձնական վրեժխնդրության ակտ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ 1987թ. հոկտեմբերից մինչև 2024թ. ապրիլի 22-ը հարուցված 1389 քրեական գործերով «ռազմական հանցագործությունների» մեջ մեղադրվողների աթոռին են հայտնվել իմ ընկերները՝ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Եվ մյուսները, այդ թվում՝ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը, իսկ դա ավելի քան 100 հազար մարդ է, կանայք, ծերեր և երեխաներ, լքել են իրենց տները, եկեղեցիներն ու նախնիների գերեզմանները։

Ղարաբաղից հայերի ելքը Հայաստան 24 ժամ հեռարձակվել է թուրքական հեռուստաալիքներով և տեսանելի է եղել տիեզերքից։ Եվ դատելով նրանից, թե ինչ է կատարվում այսօր Բաքվում, փախստականները միանգամայն իրավացի էին։ Սա 21-րդ դարի խայտառակություն է, որը կրկնում է, թեկուզ փոքր և ոչ այնքան արյունալի մասշտաբներով, 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ հաշվեհարդարի սարսափները։ 

Լեռնային Ղարաբաղի հայերի դավաճանության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որը նրանցից ազատվել է դավադրության արդյունքում։ Ողջ ընթացքում, երբ գերեվարված Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը և այլք տանջվում էին Բաքվի բանտերում, Հայաստանի քաջարի առաջնորդը մատը մատին չխփեց նրանց ազատ արձակելու համար։ Ցավոք սրտի, Լեռնային Ղարաբաղի եւ նրա առաջնորդների ողբերգության հետ կապված պատմության ստվերն ընկնում է նաեւ մեզ վրա՝ Ռուսաստանում։ Ինչից էլ այսօր օգտվում է պարոն Փաշինյանը։ Ամոթ է։ Ներկայումս ռուս-հայկական «Լազարյան ակումբի» խորհուրդը պատրաստում է մեր հայտարարությունը Բաքվում դատաքննության վերաբերյալ»,- իր հայտարարության մեջ ընդգծել է Կոնստանտին Զատուլինը։ 
 

--00—ՍՊ