ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Աշխարհի երկրների առաջնորդները իրենց շնորհավորանքներն են հղում ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփին, ով երկուշաբթի՝ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունեցած երդմնակալությամբ վերստին ստանձնեց Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնը։
«Նախագահ Թրամփը միշտ վճռական է, և նրա հայտարարած՝ ուժի միջոցով խաղաղության քաղաքականությունը հնարավորություն է տալիս ամրապնդել ամերիկյան առաջնորդությունը և հասնել երկարաժամկետ ու արդար խաղաղության, ինչը առաջնահերթություն է»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Համոզված եմ, որ համագործակցելով մենք կրկին անգամ ավելի մեծ բարձունքների կհասցնենք ամերիկա-իսրայելական դաշինքը»,- իր հերթին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իսրայելի կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել նախագահ Թրամփին «Համասի» ձեռքում գտնվող պատանդներին ազատելու ջանքերի համար:
«Քանի որ պարոն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ վերջ դնելու է ռուս-ուկրաինական պատերազմին, մենք... կանենք անհրաժեշտ ամեն ինչ այդ կապակցությամբ։ Մենք պետք է լուծենք այս հարցը որքան հնարավոր է շուտ... Ես կցանկանայի, որ պարոն Թրամփի երկրորդ ժամկետը բարիք բերի ողջ մարդկությանը»,- ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։