ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Չեմպիոնների լիգայի 2024/2025 թթ․ խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» «Տեգելյնե Պոլեում» պարտվեց գերմանական «Շտուտգարտին» 1։3 հաշվով։
Գերմանական ակումբի կազմում դուբլ ձևակերպեց Ջեյմի Լևելինգը, մեկ անգամ աչքի ընկավ Ֆաբիան Ռիդերը։ «Սլովանը» գոլ խփեց Հայաստանի ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանի փոխանցման շնորհիվ․ աչքի ընկավ Իջեսի Մեցոկոն։
--00—ՍՊ