ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Instagram-ի 433 էջը հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել: Էջում հրապարակվել են այն 18 պետությունները, որոնք ընդամենը 1 ներկայացուցիչ են ունեցել անգլիական Պրեմիեր լիգայում:
Ցանկում տեղ է գտել նաև Հայաստանն՝ ի դեմս ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, որը ԱՊԼ-ում հանդես է եկել «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմերում:
Ցանկում վերջինն Ուզբեկստանն է, որի ներկայացուցիչը՝ 20-ամյա պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը, վերջերս պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ