Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ, երկուսն էլ արմատախիլ ենք անելու․ «Հայաքվե»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

470189603_468954162897761_7137742256916046519_n

«Հայաքվե» նախաձեռնության հայտարարությունը․ «Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ։ Երկուսն էլ արմատախիլ ենք անելու։

Արցախը զավթած, 150 հազար մարդու էթնիկ զտման ենթարկած, պատերազմական հանցագործություններ կատարած Բաքվի բռնապետը Հայաստանի Հանրապետությունը լուծարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ է սկսել։

Նա Հայաստանն անվանում է ֆաշիստական պետություն և վարչախմբից պահանջում է արմատախիլ անել ֆաշիզմը Հայաստանում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ինքն է դա անելու։ Հայաստանի վարչախմբի պարագլուխը, փոխանակ միջազգային ակտիվ արշավ սկսի՝ ողջ աշխարհին ցույց տալով Բաքվի բռնապետի ագրեսիվ վարքն ու ցեղասպան էությունը, հայտարարում է, թե պատրաստ է նրա հետ քննարկել Հայաստանին ուղղված մեղադրանքները ֆաշիզմի մեջ։ Ուրեմն, փաստացի ընդունում է այդ մեղադրանքները»։

--00—ՅՄ