Հայրիկիս զոհվելու մասին լուրն իմացանք «Ֆեյսբուքից», պատերազմը չի ավարտվել…

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

44-օրյա պատերազմից հետո Արցախում ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում էր հրադադարի պահպանման ռեժիմը։ 2022 թվականի օգոստոսի 1-ին ադրբեջանական կողմը զինված հարձակման էր անցել Արցախի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Իրադրությունն օրեր շարունակ լարված էր մնում, արդյունքում ունեցանք մարդկային կորուստներ ու վիրավոր զինծառայողներ։

«Մարդիկ Արցախից» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք 2022-ի օգոստոսի 3-ին անմահացած հերոս Արթուր Խաչատրյանի դստեր՝ Անահիտ Խաչատրյանի հետ։

«Անկախ մարդկային ու տարածքային կորուստներից, մենք այդ խաղաղություն կոչվածն այդպես էլ չունեցանք»,- պատմում է Անահիտն ու հավելում. «Անմահացած հերոսներն իրենց անհայր ու արդեն անհայրենիք մնացած երեխաներին վրեժ են թողել, իսկ պատերազմը դեռ չի ավարտվել, որովհետև ավարտը պիտի լինի միայն հայերի հաղթանակով»։

Արթուր Խաչատրյանի ծառայության, հոր կորստի, Արցախում թողածի ու իր հետ բերածի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մարիաննա Բաղունց

--00—ՅՄ