ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Իգոր Կարպենկոն հայտարարել է, որ նախատեսում է փետրվարի 3-ին նախագահական ընտրությունների արդյունքներն ամփոփելու նպատակով խորհրդակցություն անցկացնել։
«Օրենսդրությունը մեզ 10 օր ժամանակ է տալիս արդյունքները վերջնական տեսքի բերելու համար։ Մեզ այս ժամանակը պետք է տարածքային ընտրական հանձնաժողովներից առաջնային փաստաթղթեր, արձանագրություններ ստանալու համար, ամեն ինչ պետք է ստուգենք և ժողով անցկացնենք, որում պետք է վերջնական տեսքի բերենք արդյունքները:
Նախապես կարող եմ տեղեկացնել, որ հանդիպումը կանցկացվի փետրվարի 3-ին», - ասել է նա։
--00—ՅՄ