ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Այսուհետ Ամիօ բանկն իր հաճախորդներին առաջարկում է խնայողությունների դիմաց ստանալ մինչև 10,5% և մինչև 5% տարեկան եկամուտ` համապատասխանաբար ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար, AMIO Mobile հավելվածով ձևակերպելու դեպքում։
Ամիօ բանկի ավանդները հասանելի են և´ ՀՀ ռեզիդենտ, և´ ոչ ռեզիդենտ հաճախորդներին, իսկ ավանդների ձևակերպումը հնարավոր է և´ բանկի 34 մասնաճյուղերում, և´ AMIO Mobile հավելվածում։
Ամիօ բանկում ֆիզիկական անձինք կարող են՝
- ներդնել 30.000 ՀՀ դրամից սկսած ավանդ՝ հետագայում համալրման հնարավորությամբ,
- ընտրել տոկոսագումարների ստացման իրենց հարմար տարբերակներից մեկը՝ ավանդի ձևակերպման պահին, ամսական, եռամսյակային կամ ավանդի ժամկետի վերջում,
- ստանալ ավելի բարձր եկամուտ՝ ընտրելով տոկոսագումարների կապիտալացման հնարավորությամբ ավանդատեսակը,
- ձևակերպել իրենց ավանդը 31-ից 1095 օր ժամկետով։
Բարձր տոկոսադրույքից բացի Ամիօ բանկի ավանդատուն կստանա՝
- անվճար Visa կամ Mastercard քարտեր (կախված ձևակերպված ավանդի ծավալից տրամադրվում են նաև պրեմիում դասի քարտեր),
- արտահերթ սպասարկում բանկի մասնաճյուղերում։
Ամիօ բանկը ձեզ կօգնի կատարել առաջին քայլերը խնայողությունների աշխարհում, ինչպես նաև հետագայում կառավարել և ավելացնել խնայողությունների դիմաց ստացվող եկամուտները։
Ի դեպ, վերջին 10 տարիների ընթացքում Ամիօն բանկային համակարգում առաջատարն է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելի ծավալով։
Ավանդների պայմաններին ծանոթացե´ք հետևյալ հղմամբ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
--00—ԱՊ