ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը բազմաթիվ կյանքեր խլեց: Այս մասին X-ի էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Մեր խորին ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին:», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ հեռու American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն ու ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռը օդում բախվել էին, ինչից հետո Պոտոմակ գետից դուրս է բերվել 18 մարդու մարմին։
--00—ԱՊ