ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Կայացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեի և հյուսիսատլատնյան դաշինքում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեի հանդիպումը։ Այդ մասին տեղեկանում ենք վերջինիս թվիթերյան գրառումից։
Հուսեյնզադեն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Բացի երկկողմ նշանակության հարցերից, անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։