ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
ԱԱԾ-ն փոխանակ անդրադառնա տեսանյութի բովանդակությանը, զբաղվի նրանց հայտնաբերմամբ ու չեզոքացմամբ, ովքեր Ղարաբաղ երգելով փորձում էին մեր աչքը մտցնել ու մեզ ստորացնել, զբաղվում է այն մարդով, որը, իմ պատկերացմամբ, կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը։ Այս մասին Աջափնյակի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Նշենք, որ այս պահին դատարանում ընթանում է Ղարիբ Բաբայանին կալանավորելու` քննիչի միջնորդության քննությունը։ Վերջինս տեսանյութ է տեղադրել Հրապարակից, որտեղ մի խումբ անձինք ադրբեջաներենով երգում են «Ղարաբաղ» երգը։
Դատարանի մոտ այս ուժ ժամին հավաքվել են մարդիկ, ովքեր համաձայն չեն Բաբայանին ձերբակալելու որոշման հետ։
«Սրանք թշնամի են մեր պետությանն ու ժողովրդին, կատարում են թշնամու հանձնարարականները,- ասաց Սրբազանը։
Մանրամասները տեսանյութում։
--00—ՅՄ