Կրոնական ազատությունների գագաթնաժողովը լավ հնարավորություն է խոսել հայության խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Screenshot_3

ԱՄՆ Կոնգրեսը հյուրընկալել էր Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք քննարկումներ, որոնցից մեկը վերաբերում էր Հայաստանի կրոնական ազատության խնդիրներին, գրում է Ամերիկայի Ձայնը։

Վաշինգտոնում կայանալիք Կրոնական ազատությունների միջազգային տարեկան գագաթնաժողովի շրջանակում փետրվարի 3-ին ԱՄՆ Կոնգրեսում կայացան մի շարք քննարկումներ կրոնական հալածանքների ու ազատությունների թեմայի վերաբերյալ ամերիկացի կոնգրեսականների, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստների և հանրային դեմքերի մասնակցությամբ:

Միջացառմանը ներկաներին ողջունեցին Կրոնական ազատությունների միջազգային տարեկան գագաթնաժողովի համանապագահներ Սեմ Բրաունբեքն ու Քաթրինա Լանտոս Սվեթը, իսկ քննարկումներին մասնակցած հանրապետական կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսն ու Քրիս Սմիթը ընդգծեցին մարդու կրոնական ազատությունների հարգման և պաշտպանության անհրաժեշտությունը:

Քննարկումերից մեկը նվիրված էր Հայաստանում, Նիգերիայում և Սիրիայում կրոնական ազատությունների խնդրին, որի ընթացքոմ ելույթմններ ունեցան նաև ամերիկացի կոնգրեսականները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ