ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Պետք է վախենալ ոչ այնքան պատերազմից, որքան՝ «խաղաղ» ադրբեջանացումից։
Դժբախտաբար, պատերազմներն այսօրվա աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։ Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։
Հետեւաբար, պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբածվել՝ ոտքի տակ չընկնելու համար։
Փաշինյանն անում է ճիշտ հակառակը՝ փորձելով անվերջ զիջելով հասնել խաղաղության։
Հիշեցի Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Նեւիլ Չեմբեռլենին, ով 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։
Նիկոլը խաղաղություն չի բերելու, նա անարգվելու ու անարգելու է բոլորիս՝ բերելով աղետալի պարտություններ»։
--00--ԱՀ