ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Շրի Լանկայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Ամենաջերմ շնորհավորանքներն ու առաջընթացի և խաղաղության լավագույն մաղթանքները Շրի Լանկայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ»,-նշել է նախարարությունն՝ առաջընթաց ակնկալելով երկկողմ հարաբերություններում։
--00—ՅՄ